Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Իսպանիա – Ռուսաստան. պայքար դաշտի տերերի դեմ (տեսանյութ)

Սպորտ
a1ispania-rusastan-1

Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի երրորդ խաղում Իսպանիայի հավաքականը Մոսկվայում կհանդիպի դաշտի տերերի թիմի՝ Ռուսաստանի ընտրանու հետ: Իսպանացի ֆուտբոլիստները խմբային փուլում չնայած ռուսներից մեկ միավոր քիչ էին վաստակել՝ 5, սակայն իրենց խմբում գրավել էին առաջին տեղը: Ռուսաստանի հավաքականը թեեւ երկու հաղթանակով էր սկսել առաջնությունը, սակայն 3-րդ տուրում պարտվել էր Ուրուգվային եւ նահանջել 2-րդ հորիզոնական: Նախկինում կողմերը 3 պաշտոնական խաղ են անցկացրել իրար հետ: Իսպանացի ֆուտբոլիստները հաղթել են բոլոր այդ հանդիպումներում: Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Իսպանիա – Ռուսաստան հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: