Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի բնապահպանության նախարարն ազատվել է պաշտոնից

Պաշտոնական
92560968

Վազգեն Միքայելյանն ազատվել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից:

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վազգեն Միքայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին։