Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Անդրիաս Ղուկասյանի՝ «Հայ կառուցողական կուսակցության» համագումարը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled7-3

Վերջերս կալանավայրից ազատ արձակված Անդրիաս Ղուկասյանը նոր կուսակցություն է հիմնել՝ «Հայ կառուցողական կուսակցությունը», որը  նախկին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության վերափոխումն է: Կուսակցությունը ստեղծված է սոցիալ- լիբերալիզմի գաղափարախոսության հիման վրա, կուսակցության անդամները շեշտում են, որ եթե լավ իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները, ապա հնարավոր է մարդու իրավունքների պաշտպանության մասով կարողանան ոտք գցել եվրոպական երկրների հետ: «Հասարակության գլխավոր արժեքը բարոյական կապիտալն է, մեր ժողովուրդը շատ բաներ է տեսել և ստացել բազմաթիվ բարոյական, հոգևոր արժեքներ, որոնց հիման վրա պիտի հասարակություն ձևավորենք»,- ասում է «Հայ կառուցողական կուսակցության» կազմկոմիտեի նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Անդրիաս Ղուկասյանի խոսքով մասնավոր սեկտորն ի վիճակի չէ Հայաստանի տնտեսությունը վերականգնել. «Պետությունը պիտի աջակցի տնտեսության զարգացմանը»: Կուսակցությունը արտաքին քաղաքականության մասով նոր ասելիք ունի. «Մենք գտնում ենք, որ ինտեգրացիոն գործընթացները առաջին հերթին կարող են լինել հարևանների հետ, որոնց հետ գտնվում ես մի տարածաշրջանում, որտեղ մեծ ռեսուրսներ կան և որը կարող է զարգանալ, եթե կոնֆլիկտներ չլինեն»,- նշում է նա: Անդիաս Ղուկասյանի խոսքով քսանմեկերորդ դարում ամոթ է Հայաստանում քրեակատարողական հիմնարկներ ունենալը, անհրաժեշտ է վերափոխել նաև պատիժների կրման համակարգը. «Այն շատ խիստ է և չի նպաստում կալանավորվածների վերադաստիարակմանը»: Նա շեշտում է, որ լիբերալիզմը Հայաստանում և հատկապես վերջին զարգացումներում մեծ դեր է ունեցել և առաջիկա տարիներին այն լինելու է թրենդի մեջ: