Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոչ ենք անում ոստիկանությանը, վերջապես, իրականացնել իրենց գործառույթները» (տեսանյութ)

Տնտեսություն
lidian

Լիդիան Արմենիա ընկերությունը, որի աշխատանքները ապօրինի և հրահրված գործողությունների հետևանքով արդեն 8-րդ օրն է դադարեցվել են, հայտնում է, որ հունիսի 29-ին, մոտավորապես 12։00-ից Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, Լիդիան Արմենիա ընկերության որոշ աշխատակիցների հետ փակել են Ջերմուկ-Վայք խաչմերուկը՝ պարալիզացնելով հանրապետական նշանակության մայրուղին՝ ի պաշտպանություն իրենց աշխատանքային իրավունքի և հանքի օրինական շահագործման։ Ընկերության ղեկավարությունն արդեն 8 օր փորձում է հեռու պահել իր աշխատակիցներին նման ակցիաներից, սակայն այսօր իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։ Ընկերության ղեկավարության հորդորներից ու միջամտությունից հետո, նույն օրը երեկոյան հաջողվեց բացել մայրուղին՝ Լիդիանի աշխատակիցների կողմից։ Ինչ վերաբերում մյուս կողմին, ապա Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհները ցուցարարները շարունակում են փակ պահել ։ Ընկերությունն անհանգստացած է իրավիճակի առավել սրման հեռանկարից, քանի որ ունի մոտ 1500 աշխատակից և բազմաթիվ աջակիցներ հարակից տարածքներում։ Նրանց կողմից ևս բողոքի ձայն բարձրացնելու դեպքում՝ իրավիճակը կդառնա էլ ավելի անվերահսկելի։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում ոստիկանությանը, վերջապես, իրականացնել իրենց գործառույթները, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու վերականգնել հասարակական կարգը՝ հետագա հնարավոր լարվածությունից խուսափելու նպատակով: ։