Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 դեղահաբ՝ հանձնուքում գտնվող բանանների մեջ

Հասարակություն
2-1-2

Հունիսի 28-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Վ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում երկու բանանի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված «B 8» գրառմամբ 4 դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին: