Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեռ պատասխան չունեմ, որոշողը ԵԿՄ համագումարն է. Ա. Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Aram_Sargsyan_12

Հնարավո՞ր է, որ Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը գլխավորի կառույցի վարչությունը: Արամ Սարգսյանը չի ինքնաառաջադրվի. «Հավանաբար շատ ու շատ երկրապահներ համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է եւ որպես երախտագիտություն՝ սկսեցին զանգահարել կամ ֆեյսբուքում գրել ինձ, որ ճիշտ եք, լավ կլինի, որ դուք գաք ԵԿՄ նախագահ: Կոլեկտիվ առաջարկություններ էլ են եղելՈրոշողը ԵԿՄ համագումարն է, ես քաղաքական մարդ եմ, այդ հարցին ինքս դեռ պատասխան չունեմ, այդ հարցի պատասխանը պիտի տա ինքը՝ ԵԿՄ-ն»,- ասում է Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունը  կասեցված է հայտնի զարգացումներից հետո: Արամ  Սարգսյանը  կցանկանար, որ ԵԿՄ-ն դառնա կուռ ընտանիք, իրեն քննադատողներից մինչեւ համախոհները բոլորը հավաքվեն այնտեղ` ինչպես Վազգեն Սարգսյանի ժամանակ էր և իրենց միջից ընտրեին կառույցի ղեկավար; «Բայց կան այստեղ բազմաթիվ բայց-եր: ԵԿՄ-ում ժամանակն է վերանայել կանոնադրությունը, քանի որ փոփոխությունների խնդիր կա, կա ԵԿՄ-ին նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու խնդիրը եւ պատանի երկրապահների կառույցը, որը ես համարում եմ օգտակար, որ գոնե մինչեւ բանակ գնալը զենք քանդել-հավաքելը սովորում են: Չի բացառվում, որ ձեւավորվի նաեւ շտաբ, որ տարին մեկ կհավաքվի»: Պարոն Սարգսյանը կարեւորում է ԵԿՄ դերակատարությունը, քանի որ դեռեւս կա պատերազմիվտանգ: «Ցանկացած պետություն քանդելու առաջին քայլը սկսվում է այդ պետության հերոսներին վարկաբեկելուց, հավատքը խարխափելուց ու ԵԿՄ-ն քանդելը պետք է մտածել, թե ում է ձեռնտու: Որ խրամատում նստած զինվորը մտածի, որ ԵԿՄ-ն ԵԿՄ չի, կաթողիկոսը կաթողիկոս չի, գեներալը գեներալ չի, բա այդ դեպքում ինքը ո՞ւմ է պաշտպանում, ինչի՞ համար է պաշտպանում»,-ասաց  նա:  Արամ Սարգսյանը համաձայն է այն հայտարարությունների հետ, որ ինքը ԵԿՄ մյուս անդամների չափ  մասնակից չէ  եղել ռազմական գործողությունների Ճիշտ են ասում, ես պատերազմին մասնակցել եմ մինչեւ 92-ը՝ Երասխի վերջին դիրքերի գրավումը, դրանից հետո իմ գործունեությունը պատերազմական գործընթացում եղել է ավելի շատ փոստատարի գործունեություն: Ես էդ ժամանակ հայրենիքին արել եմ այն ծառայությունը, ինչը հայրենիքն ինձնից պահանջել է: Ես չեմ փախել, դասալիք չեմ եղել եւ լուծել եմ էն խնդիրներն, ինչն իմ առաջ դրվել են: Արամ Սարգսյանը հանդիպել է Մանվել Գրիգորյանի հետ՝ մինչ նրա ձերբակալումը՝ հորդորելով նրան հրաժարվել ԵԿՄ նախագահի պաշտոնից: ԱԱԾ բացահայտումներից հետո նա այլեւս չի ցանկանում հանդիպել, խոսել Մանվել Գրիգորյանի հետ, որը բավականին մտերիմ է եղել իր ծնողների, ընտանիքի հետ. «Այս պահին ասելիք չունեմ: Այն, ինչ մտածումեմ, այն, ինչ տեսել եմ՝ կանգնելն ու ասելը հենց հիմա իր երեսին՝չեմ կարծում, որ էդքան էլ ճիշտ է: Գնալ ու մխիթարել, սուտ բաներ ասել՝դրա ցանկությունը չունեմ բացարձակ: Ինքն ասել է, որ ինքն ի զորու է, ինքը պատրաստ է իր անմեղությունն ապացուցել, դրանում իր մասնակցությունը բացառել, ես շատ-շատ կուզենայի, կցանկանայի, որ ինքը դա կարողանար»   Հիշեցնենք, որՄանվել Գրիգորյանը հայտարարել է, որ նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնի բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու և ինչ ձևով է հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար: