Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր շանս նոր իշխանության համար

Քաղաքականություն
Screenshot_2018-06-29-14-32-20-091

Ես չեմ ընկալում Հայաստանի նոր իշխանությունների առաջարկը, որ Արցախը բանակցային կողմ լինի։ Այս գաղափարն առաջ է քաշվել շատ առաջ, ասում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«2012-ից  բանակցային ռեալ պրոցես չկա։ Նոր իշխանության դեպքում շանս է բացվում բանակցային պրոցեսը վերականգնելու համար։ Սերժ Սարգսյանը երբեք  չէր կարողանալու Արցախի հարցը լուծել, քանի որ լեգիտիմ չէր, իսկ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է»,- ասում է կենտրոնի ղեկավարը։

Ադրբեջանն այս պահին սպասողական դիրքորոշում ունի, ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Սխալ է այն միտքը, թե Ադրբեջանը կվախենա արտաքին ազդեցությունից եւ չի դիմի գործողությունների։ Եթե նրանք զգան, որ հաջողության կհասնեն, ապա առանց հապաղելու պատերազմ կսկսեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ բանակցային այս պաուզան Ադրբեջանն օգտագործի իր օգտին», -ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Հայաստանում սկսվեց կոռուպցիայի դեմ պայքար նաև բանակում եւ Ադրբեջանը սկսեց զգուշանալ եւ մտահոգվել, ասում է Ստեփան Գրիգորյանը։

«Պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի անսպասելի քայլերին։ Բայց նրանք չպետք  է մոռանան, որ Սերժ Սարգսյանին փոխարինել է Փաշինյանը։ Ռուսները շատ կոմպրոմատներ ունեն Սերժ Սարգսյանի հանդեպ, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ պրոբլեմը չունի»։