Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն ոչ թե գրավի դիմաց, այլ գոնե ստորագրությամբ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
exnukyan

Քաղբանտարկյալներին գրավով ազատ արձակելը ոչ միայն վիրավորական է, այլ նաեւ անբարոյական: Նրանք պետք է ազատ արձակվեն ոչ թե գրավի դիմաց, այլ գոնե ստորագրությամբ, ասում է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը: «Դա անարդարացի է եւ անհավասար: Այն խուլիգանները, որոնք անչափահասի են ծեծում՝ ազատ են արձակվում նույնիսկ առանց ստորագրության, սա նշանակում է, որ նրանք ցանկացած պահի կարող են երկիրը լքել»: Մենք պարտավորվում ենք այդ գրավները վճարել, որովհետեւ ոչ բոլորն են ի վիճակի այդ գումարները տալու, նշում է Կարո Եղնուկյանը: Սա հալածանք է քաղբանտարկյալների հանդեպ, նրանք չեն աշխատել, գումար չունեն եւ այսքան մեծ գումարներ նշանակելն անմարդկային է,- ասում է «Հիմանդիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը: «Միայն գրավներ վճարելով ծախսել ենք 29 մլն դրամ եւ այն վճարվել է 16 հոգու համար: 5 մլն դրամի վճարումը մենք կատարել են Հիմանդիր խորհրդարանի միջոցներով, մի մասը պարտք ենք վերցրել, մնացածն էլ եղել են նվիրատվություններ»: Հինադիր խորհրդարանը որպես քաղաքական միավոր մասնակցելու է առաջիկա ընտրություններին, բայց թե ինչ ձեւաչափով՝ դեռ պարզ չէ, հավելեց Կարո Եղնուկյանը: «Պարտադիր է, որ ընտրություններից բավական ժամանակ առաջ քաղբանտարկյալներն ազատ լինեն, որ ընտրույթունները համարվեն լեգիտիմ»,-ասաց նա: