Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալը կնքվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Հասարակություն
Untitled4-5

Մկրտությունը և դրոշմը աստվածային խորհուրդներ են և մաս են կազմում մի ընդհանուր, մեծ խորհրդի, որը ժողովրդի մեջ ընդունված է անվանել կնունք: Ըստ եկեղեցու ընկալման՝ ջրի մեջ մտնելը խորհրդանշում է Քրիստոսի հետ մեռնելը, իսկ ջրից դուրս գալը Քրիստոսի հետ հարություն առնելն ու նոր կյանք սկսելն է: Մկրտությունը վերստին ծնունդ է եկեղեցու սուրբ ավազանից, որով մկրտվողը դառնում է քրիստոնյա, նոր ուխտի զավակ և քրիստոնեական եկեղեցու անդամ: Հոգևոր այս մեծ խորհուրդը դատապարտյալների ցանկությամբ իրականացվում է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Հունիսի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացավ ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Մ.-ի մկրտության արարողությունը: Դատապարտյալ Ա. Մ.-ն մկրտվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և ցմահ դատապարտյալների հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ձեռամբ: Արարողությանը ներկա էին նաև դատապարտյալի հարազատները: