Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՄՊՊՀ-ն՝ գազալցակայանների ապօրինությունների մասին

Հասարակություն
c544117283bf870273be73edd14bb882

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին ուղղված բազմաթիվ բողոքների հետ կապված՝ ամսվա սկզբին պատգամավորը դիմել է ՏՄՊՊՀ, մասնավորապես՝ հեղուկ գազի 1 լիտրի արժեքի 180-ից 210 հայկական դրամ բարձրացվելու, ապա 200 դարձնելու և գինն այդ շեմի վրա պահպանվելու հարցով։  Սպառողները վստահ են, որ բարձրացումն անհիմն է։ Էդմոն Մարուքյանի կողմից առաջարկվել էր իրականացնել հեղուկ գազի շուկայում գների ավելացման ուսումնասիրություն և չարաշահումներ հայտնաբերելու դեպքում իրավախախտ անձանց ենթարկել պատասխանատվության՝ կարգավորելով շուկայում գնային անհիմն տատանումները։ Այսօր ստացել է հանձնաժողովի նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը, որում նա հայտնում է, որ հանձնաժողովը ավարտել է հեղուկ գազի ոլորտում իրականացված ուսումնասիրությունը, որն ընդգրկել է ինչպես շուկայի կառուցվածքի, այնպես էլ գնագոյացման շղթան: 
Ըստ ՏՄՊՊՀ տվյալների՝ որոշ երևույթներ կարող են առավելապես վկայել խոշոր ներմուծողների մոտ փաստաթղթերով իրականից ցածր գնի առկայության ռիսկերի մասին, ինչի կապակցությամբ հանձնաժողովը առկա ամբողջ նյութերը փոխանցել է ՊԵԿ՝ առաջարկելով իրականացնել իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ հսկողական միջոցառումներ՝ հեղուկ գազի փաստաթղթերում արտացոլված տվյալների իսկությունը ճշտելու ուղղությամբ: Քանի որ հանձնաժողովի ուսումնասիրությունները կատարվում են տնտեսվարողների կողմից ներկայացված փաստաթղթային տվյալների հիման վրա, որոնց լիարժեք և հավաստի լինելը մրցակցային մարմնի կողմից գնահատականներ հնչեցնելու կամ որոշում կայացնելու համար խիստ էական է, ուստի ՊԵԿ կողմից անհրաժեշտ հսկողական միջոցառումներ իրականացվելուց հետո, ևս մեկ անգամ կկատարվի ուսումնասիրություն:
   
Լուսավոր Հայաստան կուսակցություն