Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ինքնահաստատվում են» պատմաբան

Հասարակություն
rob1-1

Պատմաբան Ավագ Հարությունյանը համեմատականներ է անցկացնում կաթողիկոսի հրաժարականի պահանջի և Հայաստանի խորհրդայնացման միջև. «Քսանական թվականներին, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, մի շարք հոգևորականներ դարձան թունդ աթեիստներ, սկսվեց անաստվածների շարժումը, հոգևորականները հրաժարվեցին կոչումներից՝ նախընտրելով ընկեր դիմելաձևը, հիմա Հայր Կորյունը նույնն է ցանկանում անել»: Նրա խոսքով՝ տասնյակ ցուցարարները չեն կարող ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջել «Եկեղեցին ամբողջ ժողովրդինն է»: Պատմաբանը կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիաները ինքնահաստատվելու միջոց է դիտարկում. «Կան մարդիկ, որոնք տառապում են անբավարարության բարդույթով, որոնք ցանկանում են մի կերպ ինքնադրսևորվել, սա նաև հրահրվում է օտար ուժերի կողմից»: