Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՊԾ-ն՝ պտուղ-բանջարեղեն արտահանողներին

Պաշտոնական
20391441313134506

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝     

  • ծագման երկիրը,
  • ապրանքի անվանումը,
  • արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
  • արտահանողի անվանումը և հասցեն,
  • ստացողի անվանումը և հասցեն,
  • պահման ժամկետը, ջերմաստիճանը:
 Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ  պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝  
  • արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,որտեղ նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
  • տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը (CMR),
  • ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,
  • Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրվող անվտանգության կամ բուսասանիտարական հավաստագիրը, որը, վերը նշված պայմանների պահպանման դեպքում, տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
  • խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա «Товары Евразийского экономического союза» նշման առկայություն՝ հաստատված մատակարարի կամ փոխադրողի կողմից:
Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։ Բուսասանիտարական հավաստագրի տրամադրման, փաթեթավորման և մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն, կամ պարզաբանում ստանալու համար զանգահարեք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծին (012)90-60-90 և (010)20-60-40 հեռախոսահամարներով կամ գրեք պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ այցելեք Ծառայության սպասարկման կենտրոն։   Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն