Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018․ Գերմանիայի հավաքականը պարտվեց եւ վայր դրեց չեմպիոնի կոչումը

Սպորտ
a1germania-2

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության վերջին խաղում պարտվելով Հարավային Կորեայի ընտրանուն, վայր դրեց իր լիազորությունը։ Կազանում կայացած խաղում գերմանացիները չնայած բացահայտ առավելություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան գոլ խփել։ Իսկ ահա կորեացի ֆուտբոլիստները հանդիպման ավելացված ժամանակում երկու գոլ խփեցին եւ անակնկալ հաղթանակ տարան՝ 2։0։ Այդպիսով, Գերմանիայի հավաքականը 3 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը, քանի որ գնդակներով հետ մնաց հենց Հարավային Կորեայից։ Այս խմբում հաղթեց Շվեդիայի ընտրանին, որը եզրափակիչ խաղում 3։0 հաշվով ջախջախեց Մեքսիկային եւ զբաղեցրեց 1-ին տեղը։ Մեքսիկացիները 2-րդ տեղով նույնպես մտավ 1/8 եզրափակիչ։