Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորները բնակարանի վարձի համար մինչեւ 100.000 դրամ գումար կստանան

Հասարակություն
dat

 Կառավարությունը վաղվա նիստում որոշվելու է փոխհատուցում տրամադրել այն դատավորներին, ովքեր իրենց մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի են նշանակվել։ Ըստ նախագծի՝ դատավորին բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվում է դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածի համար ամսական մինչեւ 100 000 դրամի չափով՝ Երևան քաղաքի դեպքում, իսկ այլ վայրերի դեպքում՝ 70000 դրամի չափով: Դատավորին բնակարանի վարձի փոխհատուցման տրամադրումն ապահովում է Դատական դեպարտամենտը՝ դատավորի կողմից դիմումը եւ կից փաստաթղթերը ներկայացնելու ամսվանից: Որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։ Վաղվա նիստում ընդգրկված է նաեւ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու նախագիծը։ Ըստ նախագծի՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվել Մարշալ Բաղրամյան 26-ը եւ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1-ը: Որոշման նախագիծը ներկայացնելու է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։