Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մի կառույցի ղեկավարը գող է, չի նշանակում, թե պետք է կառույցի անունը փոխել». ԵԿՄ անդամ (տեսանյութ)

Հասարակություն
ekm-2

Երկրապահ կամավորականների միության անդամ, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանը անհեթեթ է համարում այն պնդումները, թե պետք է ԵԿՄ-ն անվանափոխել։ «Դե Հայաստանի իշխանություններն էլ 30 տարի կերել, գողացել, թալանել են ժողովրդին, ուրեմն եկեք Հայաստանն էլ անվանափոխենք։ Երկրապահը սահման է պահել, զոհվել է, մենք հաշմանդամ ենք դարձել, ի՞նչ անունը փոխել։ Ազնիվ կռվել են տղերքը, էս ինչ եք խոսում, անընդհատ՝ Մանվել, Մանվել։ Ես կռվել եմ, իմ կյանքը նվիրել եմ, ընտանիքս վտանգել եմ, իմ առողջությունը կորցրել եմ, միլիոնավոր վարկերի տակ եմ, ո՞նց եք դուք իմ անունը փոխում։ Կշշկռվեք իմ անունը փոխեք»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ ԵԿՄ անդամներից, ազատամարտիկ Տիգրան Սահակյանը ավելացրեց, որ եթե Մանվել Գրիգորյանը թալանով է զբաղվել, դա չի նշանակում, թե ամբողջ կառույցն է այդպիսին։  «Եթե մի կառույցի ղեկավարը գող է, չի նշանակում, թե պետք է կառույցի անունը փոխել»,- ասաց նա։  «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը նշեց, որ 1990-ականնների կեսերից ԵԿՄ-ում սկսեցին վաճառվել շքանշաններ, զինանշաններ, պարգևներ։ «Կարող եմ ասել, թե պետականի համար ինչքան էին գին վերցնում ամեն մեկի համար։ Այդ օրվանից ինձ նման տղաները, որքան հնարավոր է հեռու մնացին երկրապահից։ Մի գիշերում երկրապահի տղաներին դարձրեցին հանրապետականներ, մտցրեցին իրենց շարքերը»,- նշեց նա։ ԵԿՄ անդամ Մկրտիչ Թադևոսյանը հավելեց, որ կյանքում ԵԿՄ շենք չի մտել։ «Մանվել Գրիգորյանի մասին հազար անգամ հայտարարել ենք, ասել ենք։ Իմ բախտը բերել է, որ Մանվել Գրիգորյանի նման ընկերներ չեմ ունեցել։ Անընդհատ ասում են Մանվել, դե հասկացանք, բայց հո միայն ինքը չէ։ Լիքը գեներալներ կան, որ կերել են»,- ասաց նա։