Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքային տրանսպորտի 82%-ը անմխիթար վիճակում է. մինչեւ տարեվերջ կարող է չհասնենք». Առավոտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hranteghiazaryan

Քաղաքային տրանսպորտի 82%-ը անմխիթար վիճակում է: Այսօր այս մասին «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Տրանսպորտի նման վիճակի պատճառն այն է, ըստ Եղիազարյանի, որ փոխադրող ընկերությունների ղեկավարներն իրենց հասույթից պարտադիր բաղադրիչները վճարելուց հետո, ասենք՝ հարկեր, ապահովագրություն, երթուղու սպասարկման գումար, իրենց քիչ գումար է մնում մեքենաները նորոգելու համար: Վերջին 3 տարիներին, ինչպես ասաց Եղիազարյանը, 6 երթուղի է փակվել, մի քանի օր առաջ էլ 2 երթուղի է փակվել, իսկ նոր երթուղի չի բացվել:  Ավելին՝ այստեղ