Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը՝  Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատար

Սպորտ
sport-chess-melkumjan

Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի ավարտից երեք փուլ առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը եւ հնդիկ գրոսմայստեր Սետուրամանը: Երկու շախմատիստները 6-րդ տուրի խաղում հաղթելով իրենց մրցակիցներին, վաստակեցին 5-ական միավոր եւ սկսեցին գլխավորել աղյուսակը: Իսկ ահա նրանց համաքայլ ընթացող 3 շախմատիստներ ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ հետ մնացին: Նրանց թվում է նաեւ Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Իսկ ահա մեր շախմատիստներ Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը ընթացիկ տուրում հաղթելով իրենց մրցակիցներին, վաստակեցին 4,5-ական միավոր եւ միացան առաջատարներին հետապնդող շախմատիստներին: Այսօր կայանալիք 7-րդ տուրի կենտրոնական խաղում Հրանտ Մելքումյանը սեւերով կհանդիպի Սետուրամանի հետ: Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը իրար հետ պարտիայում կպարզեն հարաբերությունները: Մանուել Պետրոսյանին մրցակից է բաժին հասել հնդիկ գրոսմայստեր Քրիշնան Սաշիկիրանը, իսկ Սամվել Տեր-Պետրոսյանը կմրցի բելառուսցի Կիրիլ Ստուպակի հետ: