Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրիչները կմնան պատմության մեջ». փոփոխություններ ԸՕ-ում

Քաղաքականություն
daniel

Ընտրական օրենսգրքում   փոփոխությունների  առաջին փաթեթը վերաբերում է ընտրակարգին: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշում է. «Հիմնականում 2 առաջարկ է քննարկվում, առաջինը համապետական ռեյտինգային ցուցակն է,  մյուսը` համամասնական փակ ցուցակը: Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մտահոգությունները՝  մենք սատարում ենք  սովորական փակ համամասնական ցուցակները»: Դանիել Իոաննիսյանը կարևորում է  ընտրախախտումների կանխման, կրկնաքվեարկությունները բացառելու մեխանիզմները:  «Քաղաքացին, որ գնում է ընտրական տեղամաս, պետք է կասկած չունենա, որ իր քվեն անցնելու է, և ոչ մի կեղծիք տեղի չի ունենալու: Սա կարևոր է ոչ միայն այն առումով, որ ընտրություններն առանց կեղծիքների անցնեն, այլ նաև, որ ընտրությունների նկատմամբ հանրության վստահության մակարդակը բարձր լինի»: Քաղաքացին ոչ թե նշումով պետք է ընտրի իր ցանկացած կուսակցությանը, այլ պարզապես կվերցնի այդ կուսակցության քվեաթերթիկը, սա քննարկվող տարբերակներից մեկն է: «Այսպես մենք կձերբազատվենք գրիչներից, գոնե ԱԺ ընտրությունների ժամանակ, ինչը նշականում է այդ կարմիր, կանաչ գրիչները մնում են պատմության մեջ»,-ասում է  Դանիել Իոաննիսյանը:  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պնդում է՝  պետք է վերացնել ռեյտինգային ընտրակարգը:  «Մենք 100% համամասնականի կողմնակից ենք և բացառում ենք վարկանիշային քվեարկությունը»։  ՀՅԴ կուսակցության անդամ Լուսինե Հովհաննիսյանը նշում է.  «Մենք եւս առաջարկում ենք  ռեյտիգանյին կարգից հրաժարվել, առաջարկում ենք բաց  ցուցակներով կազմակերպել ընտրությունը: Ամբողջ հանրապետությունը դիտարկել մեկ ընտրատարածք եւ ընտրողը իր քվեն տալով , հնարավորություն է ստանում տվյալ կուսակցության ցուցակում ընտրված անձի նկատմամբ իր նախասիրությունն արտահայտել»: Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություն պատրաստակամություն են հայտնել  սկսել  քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորվել  է աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Աշխատանքային խմբի հաջորդ քննարկումը տեղի կունենա հուլիսի 4-ին: