Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժգոհում են «Վեոլա-Ջուր» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի անգործությունից

Հասարակություն
erkir-tsirani

 2018 թվականի հունիսի 25-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամները ստացել են դիմում-բողոքներ Երևան քաղաքի Վրացական փողոց 6, Սարի թաղ 2-րդ փողոց 50 տուն, Նոր Արեշ 4-րդ փողոց 21տուն հասցեների, ինչպես նաև Մերձավանի և Այնթափ գյուղի բնակիչներից՝ «Վեոլա-Ջուր» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության աշխատանքների վերաբերյալ։ Բնակիչներն իրենց դժգոհությունն են արտահայտում ջրամատակարարման ոչ պատշաճ ժամանակացույցի, ջրի որակի, խմելու ջրի անվերահսկել արտահոսքի, «Վեոլա-Ջուր» ընկերության աշխատակիցների իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման վերաբերյալ։ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին և «Վեոլա Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Կրիստիան Լըֆեին։ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հետևողական է լինելու քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների լուծման գորընթացին։   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 26 հունիսի 2018 Երևան