Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսար տանող ճանապարհը 4-րդ օրն է փակ է (տեսանյութ)

Հասարակություն
astx

Ամուլսար տանող ճանապարհը արդեն 4-րդ օրն է փակ է։ Մեծ թվով քաղաքացիներ բողոքի երթ են անցկացնում։ Բողոքին մասնակցում են ոչ միայն Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները, այլ նաև մոտակա գյուղերի բնակիչները, քաղաքացիներ Երևանից և այլ մարզերից։ Նրանք պահանջում են, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը հեռանա Ամուլսարից և չշահագործի հանքը, քանի որ այն բնությանը անդառնալի հետևանքներ կթողնի։ Քաղաքացիները վանկարակում են «Լիդիան հեռացի՛ր», «Ամուլսարը մերն է»։  Ամուլսարի հանքում շինարարական աշխատանքները դադարեցված են։ «Այս ամբողջը օրինական գործողություններ են։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հանքի շահագործումը կասեցվի։ Ոչ մի բռնի բան չենք արել»,- ասում է բողոքող քաղաքացիներից մեկը։  Ոստիկանները կենդանի պատ են կազմել Ամուլսար տանող ճանապարհին՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին մոտենալ հանքին։