Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԿՄ հաջորդ նախագահը ընդամենը 3-4 սեփականության վկայական պետք է ունենա» (տեսանյութ)

Հասարակություն
EKM-2

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը դժգոհում է համացանցում քաղաքացիների մեկնաբանություններից ուղղված երկրապահին: «Ես չգիտեմ, դա հանրությու՞նն է,  թե՞  հատուկ կազմակերպված խումբ, որն ուզում է սեւացնել երկրապահի անունը: ԵԿՄ-ն բրենդ է, այստեղ արյուն տված մարդիկ կան: Մեկ անձի խարանը չպետք է փաթաթել կառույցի վզին»: ԵԿՄ նախագահի անունը դեռ պարզ չէ, այն կորոշի համագումարը, ասում է ԵԿՄ փոխնախագահը: «Ես կողմ եմ, որ միանձնյա կառավարում չլինի: Կլինի էնպիսի մարդ, որն ունի 3 կամ 4 սեփականության վկայական, իսկ եթե մեծահարուստ լինի, ապա ես կպնդեմ, որ նրանք չդառնան նախագահ»: Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել  Երկրապահ կամավորականների միության վարչության արտահերթ նիստը։ Այն դռնփակ էր եւ մասնակցել են միայն վարչության անդամները: Նիստում որոշում կայացվեց  Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցնել եւ ստեղծել նախաձեռնող խումբ՝ կազմակերպելու վարչության նիստ, որպեսզի որոշվի  համագումար անցկացնելու օրը։