Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեջլիսի պատգամավոր են ընտրվել ազգությամբ հայ երկու թեկնածու

Քաղաքականություն
garo

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ մեջլիսի պատգամավոր է ընտրվել ազգությամբ հայ երկու թեկնածու: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ընտրացուցակով 27-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Գարո Փայլանը: Դիարբեքիրի ընտրատարածքից ընտրված Փայլանը նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր առաջադրվել և ընտրվել Ստամբուլի ընտրատարածքից: Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) պատգամավոր է ընտրվել Մարգար Եսայանը Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից: Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ 600 պատգամավորական աթոռունեցող Թուրքիայի խորհրդարանում պատկերն այսպիսին է՝ «Արդարություն և զարգացում կուսակցություն» (իշխանական) AKP-ԱԶԿ - 42.49 տոկոս կամ 293 պատգամավոր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ընդդիմադիր) CHP-ԺՀԿ - 22.67 տոկոս կամ 146 պատգամավոր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (քրդամետ) HDP-ԺԴԿ - 11.62 տոկոս կամ 67 պատգամավոր «Ազգայնական շարժում կուսակցություն» (Գորշ գայլեր) MHP-ԱՇԿ - 11.13 տոկոս կամ 50 պատգամավոր «Լավ կուսակցություն» İP-ԼԿ - 10.01 տոկոս կամ 44 պատգամավոր (ընդդիմադիր) ermenihaber.am