A
A
Մի խումբ ակտիվիստներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ երեկ գիշեր ժամը 1ին սկսած բողոքի ակցիա են սկսել քաղաքապետարանի դիմաց, նրանք պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցների վրդովմունքի հիմնական պատճառն այն է որ երեկ երեկոյան FACT tv -ով հրապարակվել է տեսանյութ որում ներկայացված էր Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ կատարված հետաքննությունը։ Քաղաքացիները համարում են, որ Տարոն Մարգարյանը հանցագործություն է իրականացրել եւ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ ունեցվածք է կուտակել։ Ցուցարարները սպասում են ոստիկանության գործունեությանը, որպեսզի ձերբակալեն Տարոն Մարգարյանին։ Քաղաքացիները իրենց հետագա գործողությունների մասին չմանրամասնեցին։