Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Կոլումբիան ջախջախեց եւ պայքարից դուրս բերեց Լեհաստանին (տեսանյութ)

Սպորտ
a1kolumbia-1

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի վերջին խաղում Կոլումբիայի հավաքականը պարզապես ջախջախեց Լեհաստանի ընտրանուն:   Կազանում կայացած հանդիպումն անցավ հարավամերիկացի ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ: Կոլումբիացի պաշտպան Յերի Մինան խաղի 40-րդ րոպեին գլխի հարվածով բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի միջնամասում, հինգ րոպեի տարբերությամբ, աչքի ընկան արդեն նրա թիմակիցներ Ռադամել Ֆալկաոն ու Խուան Կուադրադոն: Լեհաստանի հավաքականը ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացավ ռեալ գոլային պահ ստեղծել Օսպինայի պաշտպանած դարպասին:   Այդպիսով, Կոլումբիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ վաստակեց առաջին երեք միավորները: Թիմը կշարունակի փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարը, իսկ ահա  Լեհաստանի ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ ժամանակից շուտ կավարտի ելույթները: