Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիսում ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը. կան տուժածներ

Պաշտոնական
vtar-1

Հունիսի 24-ին, ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ բարձրությունից ընկել կամրջի տակ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: