Լեւոն Արոնյանը 4-րդն է Փարիզի գրանդ մրցաշարում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել Փարիզում ավարտված Grand Chess Tour-2018 մրցաշարում:

Այսօր կայացած կայծակնային շախմատի երկրորդ շրջանում նա +3 արդյունք ցույց տվեց՝ տանելով երեք հաղթանակ, իսկ 6 պարտիա ավարտելով խաղաղությամբ: Հատկապես տպավորիչ էր 16-րդ տուրում Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ տարած հաղթանակը: 

Արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերում վաստակած 20 միավորներով Լեւոն Արոնյանն ի վերջո զբաղեցրեց 4-րդ տեղը՝ մեկ բալով հետ մնալով Սերգեյ Կարյակինից ու Ուեսլի Սոյից: Մրցաշարի հաղթող դարձավ Հիկարու Նակամուրան, որը վաստակեց 23 միավոր: