Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում այսօր արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ են

Քաղաքականություն
ttt

Թուրքիայում այսօր  արտահերթ խորհրրդարանական և նախագահական ընտրություններ են ։ Երկրում բացվել է 180 հազար ընտրատեղամաս։ Հաղթելու ամենամեծ հնարավորություն ունի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը։  Նրա հիմնական մրցակիցը Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեին է։ Նշենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նշանակված էին 2019-ի նոյեմբերին, սակայն այս տարվա ապրիլին երկրի նախագահը պնդեց, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության վերջին փոփոխությունները, որոնցով Թուրքիան խորհրդարանականից անցնում է նախագահական կառավարման՝ երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով: Փոփոխությունների համաձայն կլուծարվի վարչապետի պաշտոնը, փոխարենը էականորեն կուժեղացվի նախագահական ինստիտուտը: Փորձագետների համոզմամբ, արտահերթ ընտրությունները միայն մեկ նպատակ ունեն՝ է՛լ ավելի ամրապնդել Էրդողանի դիրքերը: