Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը 2-րդն է SSS միջազգային մրցաշարում

Սպորտ
gag1

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ավարտված SSS միջազգային մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, վերջին խաղում մեր թիմը 90-85 հաշվով հաղթել է Լիբանանի հավաքականին, որը մրցաշարի հաղթող է ճանաչվել միավորների ընդհանուր քանակով: Երրորդ տեղը զբաղեցրել է Քաթարի ազգային թիմը: Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Տոդդ Օ'Բրայանը ճանաչվել է մրցաշարի լավագույն կենտրոնական, իսկ Արագադ Աբրամյանը՝ լավագույն խաղացող: Նրանք հատուկ մրցանակներ են ստացել: Հունիսի 25-ին Հայաստանի ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Սիրիայի հավաքականի հետ: Այնուհետեւ թիմը կմեկնի Կոպենհագեն, որտեղ Եվրո-2021-ի ընտրական փուլի շրջանակում մերոնք կհանդիպեն դանիացիների հետ: Այդ խաղը կկայանա հունիսի 28-ին: