A
A
Հայկական զինուժի կորուստները 2018-ի մայիսին
Razm.info
2018-ի մայիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 7 դեպքի մասին։ Կորուստները ոչ մարտական են:
Մայիսի 4-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի մարմինը: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Մայիսի 6-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Մայիսի 20-ին ՊԲ արևելյան ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող Համլետ Նորայրի Գրիգորյանը: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Մայիսի 22-ին ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանիմարմինը՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Քննություն է տարվում:
Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանի մարմինը: Նախնական տվյալներով՝ կարող է ինքնասպանություն լինել:
Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ՊՆ զինծառակող Նարեկ Ճաղարյանը:
Մայիսի 30-ին ավտովթարից մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը:
Ադրբեջանական բանակի կորուստները՝ այստեղ:
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. |
Հունվար | 1 | 4 |
Փետրվար | 2 | 2 |
Մարտ | 0 | 2 |
Ապրիլ | 2 | 1 |
Մայիս | 0 | 7 |