Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոգայի ուսուցչին հիացրել է հայկական Դուխը (տեսանյութ)

Կարևոր լուրեր
2-6

Պարզ , բարդ ու շնչառական  ասանաներ ու  մեդիտացիա կատարելու համար Թումոյի այգում հավաքվել էին Յոգ գիտությամբ հետաքրքրված   անձինք` մեծ մասամբ կանայք: Եկել էին նաեւ   Հայաստանի ԲՈՒՀ-երի  հնդիկ ուսանողները: «Յոգայի պարապմունքներին  այցելում եմ զուտ առողջական  նպատակով: Ֆիթնեսը եւ այլ մարզումները ինձ հակացուցված են,  քանի որ ոտքերիս հետ կապված խնդիրներ ունեմ: Յոգայով զբաղվելը ինձ համար օգտակար է,  դրանից հետո ավելի թեթեւացած եմ զգում»,- «Ա1+»-ին  ասաց յոգայով մոտ մեկ ամիս զբաղվող Անժելլա Հովոյանը:   Իսկ Հնդկաստանի Մահարաշտրա մարզից ժամանած եվ ՀՀ Սուրբ Թերեզա բժշկական համալսարանի ուսանողները ասացին, որ  թեեւ հեռու են իրենց երկիրից,  սական չեն զլանում  առավոտները գոնե կես ժամ յոգա կատարել: «Յոգան  կատարելուց հետո զգում ես ավելի հավասարակշռված ու  ջերմեռանդ ողջ օրվա ընթացքում»,-ասաց նրանցից  Նիլամ Դեորեն: «Ասանաները  պետք  կատարել վաղ առավոտյան ժամը հինգից վեցը: Զբաղվում եմ ինը տարեկանից` մորս օրինակով: : Հայաստան եմ եկել մոտ մեկ ամիս  առաջ եւ կփորձեմ պահպանել առավոտները վարժություններ կատարելու սովորությունս»,- ավելացրեց  Սագար Սոմվանշին: Յոգ գիտությունը Հնդկաստանի սահմաններից դուրս ներկայացնելու անհրաժեշտությունը ընդգծեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը:   «Յոգան  կոչված է հավասարակշռել մարդու Ես-ը եւ ներդաշնակություն ստեղծել Նրա եւ  բնության ու մյուս մարդկանց միջեւ: Միաժամանակ, տալիս է լավ միտք,  առողջ մարմին ու  հոգի, ստեղծում կապ Աստծո հետ»,- «Ա1+»-ի  հետ զրույցում ասաց դեսպանը:  Այս տարվա փետրվար ամսից Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ  իրականացվում են յոգայի անվճար դասընթացներ: Այդ նպատակով Երեւան են ժամանել յոգայի ուսուցիչներ:  Նրանցից Արտի Կիրանը,  ով ժամանել է երկու տարով, «Ա1+»-ին  ասաց, որ իրենց նպատակն է հստակեցնել մարդկանց պատկերացումները յոգայի մասին: «Սա արվեստ է մեր ինքնությունը ճիշտ ձեւավորելու, ինքնարտահայտվելու ու  ճիշտ ուղիներ  գտնելու մասին:  Աշխարհում կան տարբեր ազգեր,  կրոններ,  խմբեր,  ռասսաներ եւ սեռեր: Յոգան միացնող ֆակտոր ունի ու  հենց սա է ընկած Յոգայի միջազգային օր ունենալու գաղափարի հիմքում, որպեսզի մարդիկ հասկանան,  որ կա առողջ,  երջանիկ ու խաղաղ ապրելու ուղի»,-ասաց նա:  Դիտարկմանը, որ յոգայի վերաբերյալ շատ տարակարծություններ  ու մտավախություններ կան, Արտի Կիրանը պատասխանեց.  «Ինքս եկել եմ մի երկիր, որը շատ հեռու է  Հնդկաստանից  եւ  փորձում եմ այստեղ ուսանել Յոգ-ի  գաղափարը, աշխարհին ասել,  որ ավանդական,  իրական հնդկական յոգան սա է, որը ուսումնասիրված է  նաեւ  գիտականորեն, հստակեցնել Յոգ-ի  շուրջ կազմված միֆը: Ցավոք,  հիմա շատ կան տարբեր դրսեւորոմներ, որոնք կոչում են յոգա, բայց դրանք  իրականությունից  շատ հեռու են: Մի անգամ ինձ հարցրեցին, արդյոք կոտրած ապակիների վրայով քայլելը յոգա է:  Կասեմ հստակ` ոչ, դա որեւէ կապ չունի յոգայի հետ: Յոգան հոգեւոր պրակտիկա է մեր անհատականությունը  կատարելագործելուն ուղղված:  Ուստի, շատ անելիքներ կան հատկապես ինստիտուցիոնալ առումով, ներգարվվելով Յոգ-ի մասին   գիտելիքներ եւ կրթություն ունեցող մարդկանց»:    Հայաստանում Յոգա-ի ուսուցչին հիացրել է հատկապե հայկական ոգին `Դուխը.  «Նախորդ  շաբաթ մեկ դասի ընթացքում  108 անգամ կատարեցինք  Սուրյա Նամաշկար` Ողջույն Արեւին բավականին բարդ վարժանքը,   ու մասնակիցների  90 %  ամբողջական կատարեց այն, թեեւ երեք ամիս առաջ գաղափար չունեին դրա մասին:   Իրոք, բավարարաված եմ  հայկական ոգով », -ասաց Արտի Կիրանը  Տեղեկացնենք, որ յոգայի անվճար դասերը իրականցվում են Թումո կենտրոնում Չորեքշաբթի եւ Ուրբաթ օրերը առավոտյան,  Քեմբրիջի միջազգային դպրոցում` Երեքշաբթի եւ Հինգշաբթի օրերը երեկոյան ժամերին:  Գրանցվել  կարելի է   [email protected] հասցեով: Յոգայի միջազգային օրը այսօր եւ վաղը կնշվի նաեւ Վանաձորում և Ջերմուկում: Յոգայի օրը աշխարհում նշվում է 4-րդ տարին, 2014 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունեց  Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի` հունիսի 21-ը որպես Յոգայի միջազգային օր հռչակելու  առաջարկը:   «Յոգ» «յուջ» սանսկրիտերեն բառ է եւ նշանակում է «կապակցել» կամ «միավորել»: Յոգ-գիտության մասին առավել հեղինակավոր ու տարածված գրքերից է Պատանջալիի «Յոգսուտրան»: