Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաքին պարտքի համար պատասխանատու են 3 նախագահները. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Տնտեսություն
asulis-2-4

7 մլրդ դոլարի արտաքին պարտքի կեսն ուղղակի կերել են, ասում է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Ավազակապետության հիմքը դրել է առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը,  Ռոբերտ Քոչարյանը ամրապնդել է, իսկ Սերժ Սարգսյանն էլ այդ համակարգը պահպանել: Այս պատասխանատվությունը 3 նախագահների, վարչապետների վրա է, որովհետեւ որեւէ մեկը չի ընդդիմացել, թե ինչու ենք այսքան պարտք անում»: Կուսակցության նախագահը նշում է, որ կոռուպցիայի ամենամեծ բույնը եղել է այստեղ՝ արտաքին պարտքի մեջ։ 1 տարվա մեջ 700 մլն-ով ավելացել է մեր պարտքը եւ ամբողջը մսխել են։ Արամ Սարգսյանը մի քանի օրինակներ է բերում, թե ինչ ծրագրեր անելու պատրվակով է այսքան պարտքը գոյացել։  «Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման համար 5 վարկ է վերցրել պետությունը՝ կես մլրդ դոլարից ավելի գումար է կազմել։ Եվ ընդամենը 50կմ ճանապարհ է կառուցվել, իսկ որակն էլ արդեն տեսանելի է: Ոռոգման համակարգի հրատապ վերականգնման համար վերցրել են 200 մլն 300 հզ դոլար, եւ ուսումնասիրությունների համաձայն ոռոգման համակարգը ոչ մի կերպ չի փոխվել»։ Արամ Սարգսյանն առաջարկում է ստեղծել հատուկ քննչական մարմին, որը կզբաղվի այս կոռուպցիոն սխեման բացահայտելով։