Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե վարչապետն իր դիրքորոշումը չհայտնի, կդիմենք դատարան»․ Մանվել Գրիգորյանի պաշտպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitlefbbbd

Այն մթնոլորտը, որը ձեւավորվել է Մանվել Գրիգորյանի շուրջ, չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննության վրա, այսօր հայտարարեց  Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: «Այս գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը Մանվել Գրիգորյանի եւ իր ընտանիքի հանդեպ»: Մանվել Գրիգորյանի նկատմանբ կիրառվում է խոշտանգում, հայտարարում է փաստաբանը: «Առանց հաշվի առնելու նրա հիվանդությունները  վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով համարվում է պետության կողմից կատարվող անմարդկային  ծանր հանցագործություն եւ կոչվում է խոշտանգում»: Փաստաբանն անդրադարձավ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, նշելով. «Ի՞նչ եք կարծում պարոն վարչապետ,  ձեր կանխակալ կարծիքը լսելուց հետո հին մեթոդներով աշխատող դատարանները ինչ պետք է անեն: Ձեր հայտարարությունից հետո հասարակությունը ատելությամբ է լցվել Մանվել Գրիգորյանի դեմ»: Լեւոն Բաղդասարյանը  վարչապետին ուղղված նամակում նշեց՝ «Հրապարակային հանդես գալ եւ կոչ անել հասարակությանը դադարեցնել հաշվեհարդարների կոչերը  եւ  ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից զրպարտանքի համար»: