Արգենտինացի ֆուտբոլիստները չեն վստահում գլխավոր մարզչին

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պահանջել են նոր գլխավոր մարզիչ նշանակել աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Նիգերիայի հետ խաղից առաջ: Այդ մասին հայտնում է Todo Noticias հեռուստաալիքը՝ հղում անելով Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային:

«Հավաքականը ապստամբել է: Ֆուտբոլիստները չեն ցանկանում, որ գլխավոր մարզիչ Խորխե Սանպաոլին ղեկավարի թիմը Նիգերիայի հետ խաղում», – նշում է նույն աղբյուրը:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն անցած գիշեր 0:3 հաշվով պարտվել է Խորվաթիային ազգային թիմին եւ այժմ կարող է դուրս մնալ աշխարհի առաջնության խմբային փուլից: