Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Խորվաթիան հաղթեց Արգենտինային եւ մտավ 1/8 եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Սպորտ
a1argentina

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 2-չդ տուրի խաղում Խորվաթիայի հավաքականը հաղթեց Արգենտինայի ընտրանուն եւ ժամանակից շուտ մտավ 1/8 եզրափակիչ:   Նիժնի Նովգորոդում կայացած հանդիպման առաջին խաղակեսում կողմերը չկարողացան գրավել դարպասները, իսկ ահա ընդմիջումից հետո մեկը մյուսի հետեւից աչքի ընկավ Խորվաթիայի հավաքականը: Հանդիպման 53-րդ րոպեին Անտե Ռեբիչը օգտվելով արգենտինացի պաշտպանի սխալից, բացեց հաշիվը: 80-րդ րոպեին Լուկա Մոդրիչը հեռահար հարվածով կրկնապատկեց այն, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին Իվան Ռակիտիչը մոտ տարածությունից խփեց երրորդ գոլը:   Այդպիսով, Խորվաթիայի ընտրանին 3:0 հաշվով ջախջախեց առաջնության ֆավորիտներից մեկին՝ Արգենտինային, վաստակեց 6 միավոր եւ ժամանակից շուտ նվաճեց 1/8 եզրափակիչի փուլի ուղեգիր: Մեկ միավոր ունեցող Արգենտինայի ընտրանին նահանջեց 3-րդ հորիզոնական:   Վերջին 3-րդ տուրում խորվաթները կհանդիպեն Իսլանդիայի, իսկ արգենտինացիները՝ Նիգերիայի հետ: