Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Պերուին եւ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ)

Սպորտ
a1fransia-1

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2-րդ տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականը Եկատերինբուրգում 1:0 հաշվով հաղթեց Պերուի ազգային թիմին:   Հանդիպման միակ գոլը խփեց ֆրանսիացիների 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը պերուացիների ոտքից անդրադարձած գնդակը հանգիստ ուղարկեց անպաշտպան դարպասը: Մնացած 56 րոպեներին կողմերը փորձեցին նոր գոլ խփել, սակայն այդպես էլ չկարողացան եզրափակել ձեռնարկած գրոհներից գոնե մեկը:   Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, վաստակեց 6 միավոր եւ ժամանակից շուտ մտավ 1/8 եզրափակիչ: Պերուի ընտրանին, հակառակը, երկրորդ պարտությունը կրեց եւ դուրս մնաց հետագա պայքարից: