Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի ռեակցիան շատ ջղային էր. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր  (տեսանյութ)

Հասարակություն
asulis-2-3

Անորոշ էր,  թե ում էր ուղղված Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսությունների վերաբերյալ կոչը: «Ինձ զարմացրեց հակապետական բառը, հուսամ դա պարզապես վրիպում էր։ Նրա ռեակցիան շատ ջղային էր: Մանավանդ, այն մարդուց ենք լսում այս հայտարարությունը, ով լրագրողական գործունեության ընթացքում անողոք քննադատել է պետական պաշտոնյաներին»,- ասում է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր  Հակոբ Ավետիքյանը։ Նախորդ իշխանությունները քննադատությանը չէին արձագանքում, լռության էին մատնում, ցույց էին տալիս, որ որևէ արժեք չունի այդ քննադատությունը, ապա այս դեպքում քննադատությունը տեղ է հասնում, ասում է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:  «Երբ որ դու նահանջում ես քո իրավունքներից, դիմացինը շատ ավելի մեծ իրավունքներ է ստանում՝ քեզ հալածելու, ճնշելու, սահմանափակելու։ Այնպես որ, պետք է պայքարել, և պայքարը միշտ ճիշտ է»,- ասում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նրա կարծիքով  լրատվամիջոցների արձագանքը վարչապետի կոչին չափազանցված չէ: «Շատ վտանգավոր են մեկնաբանություններում գրվածները, «պարոն վարչապետ ասեք, գնանք ջարդենք, որ լրագրողն էր»։ Հասկանում եք, մեկ արտահայտությամբ հանրության դիրքորոշումը փոխվում է ամբողջ լրատվական դաշտի նկատմամբ»,- նշեց նա։