Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանին 6:1 հաշվով հաղթած Լեհաստանը պարտվեց Սենեգալին

Սպորտ
a1lehastan

2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի նախկին մրցակից Լեհաստանի ազգային թիմը այսօր առաջին հանդիպումն անցկացրեց Ռուսաստանում ընթացող եզրափակիչ մրցաշարում: Լեհ ֆուտբոլիստները Մոսկվայում հանդիպեցին Աֆրիկա աշխարհամասը ներկայացնող Սենեգալի ընտրանուն: վերջինս բավական վստահ սկսեց խաղը եւ մինչեւ 60-րդ րոպեն երկու գոլ խփեց: Սենեգալցի ֆուտբոլիստի հարվածից հետո ակամայից ինքնագոլի հեղինակ դարձավ Տիագո Ցիոնեկը: Երկրորդ խաղակեսի 15-րդ րոպեին Լեհաստանի հավաքականի պաշտպանները կոպիտ սխալ թույլ տվեցին եւ Մ’Բայե Նյանգը երկրորդ գոլը խփեց: Լեհ ֆուտբոլիստնները մնացած ժամանակում միայն կրճատեցին հաշվի տարբերությունը: Հանդիպման 86-րդ րոպեին խորքից կատարված փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Գժեգոժ Կրիխովյակը: Այդպիսով, Սենեգալի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լեհաստանի ընտրանուն, որը աշխարհի առաջնության ընտրական փուլում Երեւանում 6:1 հաշվով ջախջախել էր Հայաստանի ազգային թիմին: Հաջորդ խաղում սենեգալցիները կհանդիպեն Ճապոնիայի հավաքականի հետ եւ հաղթանակի դեպքում կմտնեն 1/8 եզրափակիչ փուլ: