Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիրի քաղաքապետ, մենք քեզ մերժում ենք». բողոքի ցույց Արմավիրում. Առավոտ

Հասարակություն
david-hovhannisyan1

«Հպարտ արմավիրցի, դուխով արմավիրցի, եթե դու լռելու ես, ո՞վ պետք է տեր կանգնի քո քաղաքին»,- այս պահին Արմավիրում ընթացող Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Արմավիր նախաձեռնող խմբի» անդամ Դավիթ Հովհանիսյանը: Նա հարց բարձրացրեց՝ արմավիրցու մասին ո՞վ պետք է մտածի, եթե ոչ բոլորս: Նա նշեց, որ քաղաքապետն՝ իր այս անտարբերությամբ ևս մեկ անգամ ապացուցում է, որ արմավիրցին իրավացի է, և այստեղից հնչած խոսքերը զուր չեն: Ցուցարարները վստահեցրին՝ նրանց օրն էլ է գալու, որ բյուջեից տարիների ընթացքում գումարներ են մսխել, յուրաքանչյուրից կտրել, յուրաքանչյուրի ուրախությունից զրկել, պետք է պատասխանատվություն կրեն: Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց. «Այսօր չլինի, վաղն էլ չլինի, մեկ է, հետ չենք կանգնելու: Մենք Արմավիրը շատ ենք սիրում ու մինչև վերջ պայքարելու ենք: Ամեն օր այստեղից հնչելու է երաժշտությունն ու ամեն օր այստեղից մեր չակերտավոր ժողովրդավար քաղաքապետը մեզնից մեր խնդիրներն է լսելու»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով