Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանդա է գործել, ի հայտ կգան նաև այլ մարդիկ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Հասարակություն
sasun

Չէի պատկերացնի, որ էդ կարգի բան կարող է լինել, արարքներ կան, որ աններելի են, ասում է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի անցկացրած ստուգումներին։ «Չեմ պատկերացնում՝ ինչ հակափաստարկներ կարող են լինել, որ ինքն արդարանա: Եթե խոսքը զենքին վերաբերեր, ապա ինքը չէր մեղադրի Գրիգորյանին, բայց զինվորից գողանալն արդարացում չունի»: Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ անպատժելիությունը եկել է նախորդ իշխանություններից, և նրանք այս ամենի մաս են կազմել։ «Բանդա է գործել,  ի հայտ կգան նաև այլ մարդիկ»: Դիտարկմանը, թե ինքը ևս ժամանակին եղել է ՀՀԿ անդամ Միքայելյանը նշեց. «Ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ, չեմ եղել հանրասեփական կուսակցության անդամ։ Սրանք հանրասեփական կուսակցության անդամ են եղել։ Գիտե՞ք Վազգեն Սպարապետի օրոք Հանրապետական կուսակցությունում ինչ կարգ ու կանոն է եղել։ Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, շատ մարդիկ ավելի շուտ կպատժվեին»։