Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանը հայտնել է, որ կապ չունի նշված ապրանքների հետ (տեսանյութ)

Հասարակություն
Manvel-Grigoryan

ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ որևէ առնչություն չունի Ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութում նշված ապրանքների հետ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Կարեն Քամալյանը: «Նրա համար զարմանալի է նշված ապրանքները իր սեփականության տարածքում հայտնաբերելը: Նա ավելացրել է նաև ցուցմունքներում, որ նշված տարածք այցելում է շատ հազվադեպ: Իսկ ինչ վերաբերում է այն տարածքին որտեղից, որ հայտնաբերվել են նշված  ապրանքները,  այդ բանալիները ընդհանրապես նրա մոտ չեն եղել»,-ասաց Կարեն Քամալյանը:  Կարեն Քամալյանը չցանկացանալով մանրամասներ ներկայացնել՝ նշեց, որ Մանվել Գրիգորյանն ունի մի շարք հիվանդություններ, մասնավորապես՝ թոքի քաղցկեղ և շաքարային դիաբետ: Փաստաբան Արսեն Մկրտչյանը, որը ցանկություն է հայտնել որպես Մանվել Գրիգորյանի պաշտպան ներգրավվել այս գործում, անդրադարձավ  Ազգային ժողովում քննարկվող Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին: «Այն նույն պատգամավորները, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել նույն հոդվածով մեղադրվողների համար, որպեսզի նրանք ազատ արձակվեն կալանքից, այսօր քվեարկում են նույն արարքը կատարելու մեջ կասկածվող Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ»:  Հարցին, թե ում նկատի ունի՞, Սեֆիլյանի՞ն, Մկրտչյանն ասաց. «Օրինակ, նաև Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին»: Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք, սնունդ և ռազմամթերք: