Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի հայտարարությունը Մանվել Գրիգորյանի մասին

Սպորտ
a1tekvando-19.06.

«Հաշվի առնելով վերջին իրողությունները, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան հրաժարվում է պատվավոր նախագահ Մանվել Գրիգորյանից»։ Այսօր այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան: Սակայն մեկ տարի առաջ նույն կազմակերպությունն այսպիսի շնորհավորական խոսքեր էր ուղղել ԵԿՄ նախագահին: «Մեծարգո՛ Զորավար. Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի ողջ կոլեկտիվը ջերմորեն շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան հոբելյանի առթիվ: Մաղթում ենք երկաթյա առողջություն, արևշատություն, ծրագրերի և նպատակների իրականացում: Անուրանալի և անգնահատելի է Ձեր գործունեությունը ինչպես մեր երկրի զինված ուժերի ձևավորման ու զարգացման, մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, այնպես էլ մեր սերնդի ֆիզիկական դաստիարակության, նրանց մարզական ձեռքբերումների և հաջողությունների գործում: Եռասերունդ Երկրապահը ազգային-ազատագրական մերօրյա պայքարի ողջ ընթացքում լավագույնս է կատարել իր առաքելությունը՝ անառիկ պահել Հայաստանի և Արցախի սահմանները: Ապրիլյան քառօրյա պատերազմում բոլոր երկրապահները՝ Ձեր իսկ գլխավորությամբ, մեկնեցին ճակատ՝ մեր բանակի հերոս զինվորների ու սպաների կողքին կանգնելու և պատերազմելու: Թող Ձեր գալիք տարիներում մեր հայրենիքում թևածի բազում հերոսների կյանքի գնով ձեռքբերված թանկագին խաղաղությունը և ունենանք հզոր, զարգացած, կայուն պետություն, անառիկ ու անսասան սահմաններով Հայաստան և Արցախ: Մեծ է Ձեր ավանդը թաեքոնդոյի ֆեդերացիայի ունեցած հաջողությունների մեջ և մարզաձևի զարգացման գործում: Լուծվել են կարևոր խնդիրներ ինչպիսիք են` սենսորային պրոտեկտորների, մրցագորգերի, մշտական գրասենյակի, հավաքականների մարզումների դահլիճների հարցերը: Ձեր աջակցության շնորհիվ մեր մարզիկները մեդալներով են վերադարձել`Եվրոպայի առաջնություններից և միջազգային մրցաշարերից: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 61-ամյակի առթիվ, ցանկանալով առողջություն և խաղաղ երկինք»:   ՀՀ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ