Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են բոլոր կենդանիները

Կարևոր լուրեր Հասարակություն
vagr

Հունիսի 18-ին FPWC-ի վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) արագ արձագանքման խումբը Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի հետ մեկնեց Էջմիածին` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածք` իրավիճակը գնահատելու և կենդանիների հետագա ճակատագրի հարցը պարզելու նպատակով:  Այցի արդյունքում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվեցին՝ •5 գորշ արջ,  •1 վագր,  •8 խառնածին քարայծ,  •1 եղնիկ, •2 սիրամարգ և այլ հավազգիներ։ 1 վագրը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն՝ հետագա բուժզննման համար: Մնացած կենդանիների տեղափոխման մասին կհաղորդենք լրացուցիչ։ Լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է FPWC հիմնադրամին: