Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 4-ին ԵՄ- Հայաստան համաձայնագրի ամփոփիչ քվեարկությունն է

Քաղաքականություն
EM

Հուլիսի 4-ին Եվրախորհրդարանում կանցկացվի Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամփոփիչ քվեարկությունը: Այս առթիվ Հայաստանում է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը, ինչպես նաև ԵՄ ութ այլ պատվիրակներ:  «Անձամբ երջանիկ եմ կրկին լինել Հայաստանում, այսօր բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշում է Դեյվիդ Մքալիսթերը: Եվրամիությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին. «Մենք պատրաստ ենք հաջորդ ընտրություններում մեր ամբողջական աջակցությունը ցուցաբերել ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար»: Դեյվիդ Մքալիսթերի խոսքով Հայաստանում դատական համակարգը պետք է անկախ լինի և զերծ կոռուպցիայից, և դրան հասնալու համար եվրամիությունը պատրաստ է օգնել: Բանախոսն անդրադառձավ նաև վիզաների ազատականացման հարցին. «Պատրաստ ենք վիզաների ազատականացման հարցում երկխոսություն սկսել Հայաստանի հետ, բայց միայն առկա մի շարք խնդիրներ լուծելու»: Ըստ Դեյվիդ Մքալիսթերի սա կարևոր պահ է  Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին և եվրամիությունը Հայաստանի կողքին է: