Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Սարգսյանին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից (տեսանյութ)

Հասարակություն
gyumri-3-1

Գյումրու ավագանու այսօր կայացած նիստում ավագանու անդամները բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկվեցին ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա եղբորը` «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին, և ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու օգտին։ Նշենք, որ նախագիծը ներկայացվել էր Գյումրու ավագանիում «ԳԱԼԱ» խմբակցության կողմից։ «Առավոտ»-ի փոխանցմամաբ Սերժ Սարգսյանին այդ կոչումից զրկելու հիմնավորումները ԳԱԼԱ խմբակցությունից ներկայացրեց Քրիստինե Մկրտչյանը։  «Այս նախագծով առաջարկում եմ ուժը կորցրած ճանաչել Գյումրու քաղաքային համայնքի ավագանու՝ 2006 թվականի օգոստոսի 30-ի, այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Ազատի Սարգսյանին Գյումրու պատվավոր կոչումը շնորհելու մասին թիվ 8 որոշումը։ Որպես հիմնավորում՝ ԳԱԼԱ խմբակցությունը ներկայացնում է այն, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանի լինել այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա, անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են մեր համայնքի զարգացմանը։ Ես նշեմ մի քանի անուններ, որոնք կրում են այդ կոչումը՝ Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Շառլ Ազնավուր, Արտավազդ Փելեշյան, Արթուր Ալեքսանյան։ Գտնում ենք, որ Սերժ Սարգսյանն այն անձնավորությունը չէ, որն արժանի է կրելու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը և գյումրեցիները՝ ի դեմս մեզ՝ իրենց ներկայացուցիչների, պետք է կարողանան իրեն զրկել այդ կոչումից»,- ասաց Քրիստինե Մկրտչյանը։  Նա ներկայացրեց մի քանի թվային տվյալներ, որոնք մեջբերված են Ազգային վիճակագրական ծառայությունից․ 2008-2018 թթ․-ին , այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տաս տարիների ընթացքում «ապահով» երկրից հեռացել ու չի վերադարձել 280 հազար քաղաքացի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2007 թվականին աղքատ էր Հայաստանի բնակչության 26,5 տոկոսը,իսկ 2017 թվականին՝ շուրջ 30 տոկոսը։ ՀՀ պետական պարտքը 2008 թվականին՝ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ 1,9 միլիարդ էր, այժմ շուրջ 6 միլիարդ ԱՄՆ դոլարի է հասնում։  https://youtu.be/YlFJmGqGYZc