Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ խոսնակ. ԵԿՄ-ն բանակումների համար նախարարությունից օրենքով ապրանք է ստացել (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-ddddCapture

«ԵԿՄ-ն, արդեն 20 տարի է, ամենօրյա բանակումներ է անցկացնում ԶՈւ-ում, դիմում է ՊՆ-ին ու ստանում տարբեր տիպի պիտույքներ:  Իրերն ու առարկաները, որոնք ուղիղ վերաբերում են ՊՆ-ին և արտադրվել են ԶՈՒ-ի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին: Բայց կային զինատեսակներ, որոնք որևէ կերպ օրինական լինել չէին կարող»,-անդրադառնալով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերված զենք-զինամթերքին այսօր կառավարությունում լրագրողներին տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ-ից տարբեր պիտույքներ է ստացել ոչ միայն ԵԿՄ-ն, այլև մի շարք հասարակական կազմակերպություններ: «Բայց ամենամեծ բաժինը եղել է ԵԿՄ-ինը: Ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո՝ մի քանի ամսվա ընթացքում, եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են բանակում և ՊԲ-ի մատակարարման տակ են եղել ամբողջությամբ. ստացել են սնունդ, հագուստ և այլն:Հիմա, թե որ ճանապարհով  ստացված պիտույքների մասին է խոսքը՝ չեմ կարող ասել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ շտապօգնության մեքենանները շատ կարևոր են բանակի համար. « Այս պահին անհրաժեշտ քանակով ունենք, բայց դա մշտապես օգտագործվող բան է: Ընդունելի չէ, որ որևէ միջոց չի հասել հասցեատիրոջը»: