Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն կանգնած է ընտրության առաջ». Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Andrias-Xukasyan

Այն, որ Հանրապետական կուսակցությունը հանցավոր համագործակցություն է իրենից ներկայացնում, նորություն չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական, հասարակական գործիչ Անդրիաս Ղուկասյանը: «Վստահ եմ, որ հիմա, եթե Հանրապետական կուսակցության ցանկացած անդամի մոտ խուզարկություններ արվեն, մի բան կհայտնաբերվի, որ հանրությանը կզարմացնի»: Անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին՝ Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ Հանրապետական կուսակցությունը կանգնած է ընտրության առջև: «Եթե դատախազը ներկայացնի միջնորդություն Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, Հանրապետական կուսակցությունն իր ձեռքով կուսակից անդամի վերաբերյալ որոշում պետք է կայացնի»: Ըստ քաղաքական գործչի՝ նման կուսակցությունները ժողովրդավարական երկրներում չեն կարող գործել, և քանի դեռ Հանրապետական կուսակցությունը կա, մենք չենք կարող ասել, որ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է: Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց նաև նոր՝ «Հայ կառուցողական կուսակցության»  ստեղծման մասին: «Մենք ունենք ուժեր, որոնք, ըստ էության՝ չունեն ծրագրեր: «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս բոլորին հասկանալի, հստակ ծրագիր չունի: Իմ կարծիքով՝ հիմա ծրագրերի պակաս կա: Մեր նախաձեռնությունն ուղղված է դրան. մշակել և ներկայացնել ծրագիր, որը պետական կառավարման հարցում պակասները կարող է լրացնել»: Անդրիաս Ղուկասյանի փոխանցմամբ՝ կուսակցությունը լինելու է սոցիալ-ազատական գաղափարախոսության: Կուսակցության հիմքը հանդիսանում է «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը: