Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում

Մշակույթ
MG_7066

Հունիսի 16-ին Հայաստանում Եվրոպական մշակութային ժառանգության տարվա մեկնարկի նախորեին Բյուրական արվեստի ակադեմիայում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպվել էին բացառիկ կրթական և մշակութային միջոցոռումներ: «Հորտուս Մուզիկուս»  խմբի անդամների ևերաժիշտների հետ տեղի ունեցած ստեղծագործական հանդիպման և քննարկման ընթացքում ներկայացվեցին եվրոպական և հայկական միջնադարյան երաժշտական գործիքներն ու դարաշրջանի երաժշտության կատարման առանձնահատկությունները: Երաժշտասերհանրությանն արդեն հայտի տաղանդաշատ պատանի քանոնահարուհիներ Էլեն Մուսայելյանը,Քրիստինե Ենգոյանը , դուդուկի և զուռնայի փոքրիկ վարպետ Թաթուլ Համբարձումյանը երաժշտական  կատարումներով հանդես եկան «Հորտուսի» անդամների համար: Նրանց վարպետությունը միաձուլվեց համատեղ անսպասելի ելույթով: Հանդիպմանը մասնակցում էր նաև քեմանի-հայկական վիոլա յուրահատուկ գործիքի կատարող Գրիգոր Առաքելյանը: Երեկոյան Բյուրական արվետի ակադեմիայում տեղի ունեցավ «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը` «Սալվե Ռեգինա» ծագրով (միջնադարյան երգեր` նվիրված  Սբ. Աստվածամորը): Այս անգամ խմբի անդամներին միացան հայկական հայտնի Գուրջիևի նվագախմբի անդամներիը (գեղարվեստականղեկավար Լևոն Եսկենյան): Հիասքանչ կատարումներն ընդմիջվեցին հայկական Սբ. Պատարագից հատվածներով: Հիացած լսարանին Անդրես Մուստոտնեն հավաստիացրեց, որ կարող է անգամ հայ երաժշտության մի ամբողջ ծրագիր ներկայացնել` իբրև հայ երաժշտարվեստի լավագույն դեսպաններից մեկն աշխարհում:  Երեկոյին ներկա էր ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալկսին,ՀՀում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, մտավորականներ: