«Վե՛րջ, ես քո եպիսկոպոսը չեմ»․ թունդ վիճաբանություն Միքայել Սրբազանի հետ (տեսանյութ)

Մի խումբ հավատացյալ գյումրեցիներ, որոնց թվում էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն, այսօր հանդիպում ունեցան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ։ Միքայել Սրբազանը հանդիպման սկզբում լսեց նրանցից յուրաքանչյուրի կարծիքը, դիրքորոշումը, հիմնավորումը, սակայն կարճ ժամանակ անց մթնոլորտը թեժացավ, նախ սկսվեց վիճաբանություն մասնակից քահանաների միջև։

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները որպես հիմնավորում ներկայացնում էին այն, որ նա «խարդախությամբ, կաշառքով, իշխանությունների հովանավորչությամբ է ընտրվել, վատ վարք ու բարքի մեջ է», ընդամենը մի ոլորտում կա, դա բիզնեսն է, ամուսնացած է, ու փաստացի ո՛չ նրա կինը, ո՛չ էլ կաթողիկոսը չեն հերքել այս տեղեկությունը։

Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում