Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի քաղաքապետարանում ԱԱԾ գործողությունները տեղին էին (տեսանյութ)

Հասարակություն
Arayik

Երեւան Հիմնադրամում  այլ կերպ հնարավոր չէր գործողություններ իրականացնել: Երեւանի քաղաքապետարանում Ազգային Անվտանգության Ծառայության գործողությունները տեղին էին: Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  դեռ  Թավշյա հեղափոխությունից եւ նախարար դառնալուց առաջ, որպես  Երեւանի ավագանու անդամ,  պատգամավոր  Լենա Նազարյանի հետ  դիմել էին իրավապահներին՝ Երեւան հիմնադրամից պահանջելով քաղաքացիների  վճարումների ցուցակները՝  հիմնադրամի գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկերի կասկածով:   Դատական առաջին նիստը տեղի կունենա հունիսի 28-ին: «Ես ստացա ավտոտնակների երկու տարվա սեփականաշնորհման ցուցակներ եւ Երևւան հիմնադրամից խնդրեցի 100 հազար եւ ավելի վճարման ցուցակները տրամադրել: Բնականաբար, ես այդ ցուցակը չստացա։ Ստանալու դեպքում, ես այս ցուցակը պետք է համադրեի այն ցուցակի հետ»,- ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ այդ փաստաթղթերը կտրամադրի Ազգային Անվտանգության Ծառայությանը: «ԱԱԾ գործողություններից երկու օր առաջ, իմ ֆբ էջում ասել էի, որ այսպիսի խնդիր կա Երեւան հիմնադրամում, որ հիմնադրամը լուծարվում է, իսկ եթե լուծարվի՝ պատասխանող կողմ չի լինի եւ հետեւաբար  հայցը չի կարող քննարկվել» ԱԱԾ գործողություններից հետո, ուշադրության կենտրոնում  Էջմիածնի իրադարձություններն են: Քաղաքացիները պահանջում են  քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով Էջմիածնի ցույցերին,  նշեց, որ հանրության կարծիքը պետք է հարգել: «Պարբերարաբար կրկնվող ցույցերը  քաղաքի բնականոն գործընթացին ինչ որ կերպ խանգարում են, բայց դա հանրության ցանկությունն է եւ ինքն է որոշում՝ խանգարի,  թե չխանգարի»:  Իսկ նորանշանակ մարզպետների ցանկությունը  կադրային լուրջ փոփոխություններ անել՝ պահակից մինչեւ փոխմարզպետ՝ չի կարող լինել: «Կարող է լինել հետեւյալը. էնտեղ կան հայեցողական պաշտոններ, դա իր աշխատակազմն է: Իսկ մնացյալը լինում են մրցութային կարգով:  Անկախ մարդու քաղաքական անցյալից, անկախ նրա նախկինում կենսաձեւից, այսօր Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, որը կարող է իրեն թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ, եւ բնակականաբար, յուրաքանչյուրը կպատժվի սահմանված կարգով»,-ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: