Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Հայաստանի հավաքականին երեք նոր խաղացող է միացել

Սպորտ
a1basketbol

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հունիսի 15-ից Երեւանում սկսել է նախապատրաստվել Լիբանանում անցկացվելիք միջազգային մրցաշարին եւ Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմի կազմում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Հավաքականին միացել են Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը եւ Միքայել Հակոբյանը, ովքեր նախորդ տարի հանդես էին գալիս Հայաստանի մինչեւ 20 տարեկանների թիմում: Առաջիկա խաղերին չի կարող մասնակցել Անդրե Սփայթ Մկրտչյանը, քանի, որ նա գտնվում է NBA-ի «Դենվեր» ակումբի ճամբարում: Հավաքականին չի կարող միանալ նաեւ Արկադի Մկրտիչյանը: Հիշեցնենք, որ հունիսի 21-24-ը մեր ընտրանին Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի, իսկ հունիսի 28-ին Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականի հետ: